24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Թուրքիայի նախագահը կարող է դառնալ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը կարող է դառնալ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, հաղորդում է “Regnum”-ը` հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին:

ՆԱՏՕ-ի պետքարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի մանդատն ավարտվում է 2013-ին: Սակայն նա իր պարտականությունները կատարելու է մինչեւ 2014-ը, երբ ավարտվում է Գյուլի լիազորությունների ժամկետը` Թուրքիայի նախագահի պաշտոնում: Թուրքական ԶԼՄ-ները կանխատեսում են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում նրա թեկնածության առաջադրումը: ԶԼՄ-ների տվյալներով` Դաշինքն առաջարկել է գլխավոր քարտուղար նշանակել Թուրքիայի քաղաքացու 10 տարվա ընթացքում:

Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է դարձել 1952-ի փետրվարի 18-ին եւ այս տարի նշում է իր 60-ամյակը Դաշինքում: Այդ առիթով Թուրքիան ցանկություն է հայտնել կարեւոր հարցեր լուծել Հյուսիսատլանտյան Դաշինքի կազմակերպությունների շրջանակներում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ