25 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ամեն ինչ կախված է Ծառուկյանից

՛՛ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ՛՛Տարվա մարդ՛՛ կոչումը շնորհելը չի բարձրացնի նրա վարկանիշը: Ծառուկյանը հիմա ավելի պասիվ է, խորհրդարանական ընտրություններին նա հանդիպում էր ուսանողների, ակադեմիկոսների հետ, իսկ հիմա ուղղակի պասիվացել է՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիմանն ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Սակայն ամեն դեպքում նախագահի հավանական թեկնածուների մեջ գործող նախագահին, ով իր վարկանիշով զբաղեցնում է առաջին հորիզոնականը, հաջորդում է հենց Ծառուկյանը: Երրորդ տեղում ՀԱԿ առաջնորդն է, նրան էլ հաջորդում է ՛՛Ժառանգության՛՛ նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, ապա ՀՅԴ-ականներ Արմեն Ռուստամյանն ու Վահան Հովհաննիսյանը:

Սակայն այս ցանկը կարող է փոփոխվել: Ադիբեկյանի խոսքով՝ եթե Ծառուկյանը չառաջադրի սեփական թեկնածությունը, երկրորդ կամ երրորդ տեղում կարող է հայտնվել Րաֆֆի Հովհաննիսյանը, քանի որ վերջինիս դիրքերն ավելի լավ են, քան Տեր-Պետրոսյանինը:

՛՛ԲՀԿ-ից է կախված կլինի միափուլ, թե երկփուլ ընտրությունները: Եթե չմասնակցի Ծառուկյանը, փոխարենը մասնակցի Տեր-Պետրոսյանը, ապա Րաֆֆի Հովհաննիսյանի դիրքերն ավելի լավ կլինեն, քանի որ նրա վարկանիշը ավելի բարձր է, քան առաջին նախագահինը՛՛,-նշեց սոցիոլոգը:

Նախագահի մյուս թեկնածուները՝ ՆԺԿ ղեկավար Արամ  Կարապետյանը, ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը կստանան ընդամենը մեկից երեք տոկոս ձայն:  Նույնքան տոկոսներ կարող են ստանալ նաև ՀՅԴ-ականներ Վահան Հովհաննիսյանն ու Արմեն Ռուստամյանը, սակայն եթե նրանցից միայն մեկը առաջադրի իր թեկնածությունը, ՀՅԴ-ի ձայները չեն պառակտվի և նրա թեկնածուն կարող է հավաքել մինչև յոթ տոկոս ձայն:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ