Դաշնակցությունում խառն են. Ժողովուրդ
“Ժողովուրդ”-ի տեղեկություններով ՀՅԴ-ն որոշել է իր Գերագույն ժողովն անցկացնել հունիսին: Առայժմ, սակայն, հստակ հայտնի չէ ՀՅԴ ԳԺ կոնկրետ օրը:
Ըստ թերթի աղբյուրների, հավանական է, որ ՀՅԴ ԳԺ-ն անդրադառնա ղեկավար կազմին եւ որոշ փոփոխություններ անի:
“Բանն այն է, որ ԱԺ ընտրություններում 5 տոկոս հավաքելուց հետո շատերը պնդում են, որ Արմեն Ռուստամյանը, Հրանտ Մարգարյանն ու Վահան Հովհաննիսյանը պետք է հրաժարվեն կուսակցական ղեկավար պաշտոններից”,- գրում է թերթը: