ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Հունգարիայի դեսպանը
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Հունգարիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Շանդոր Սաբոյը:
Նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ:
Երկուստեք ընդգծվել է, որ հայ-հունգարական քաղաքական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, եւ հատկապես վերջին տարիներին զգալի ակտիվություն է նկատվել այդ հարաբերություններն առավել ամրապնդելու, տարբեր ոլորտներում համագործակցությունը խորացնելու գործում, ինչին նպաստել է նաեւ 2009թ. ՀՀ նախագահի Հունգարիա կատարած պետական այցը:
Զրուցակիցների համոզմամբ, երկու երկրների միջեւ տնտեսական հարաբերությունները դեռեւս զիջում են քաղաքական հարաբերություններին, որոնք զարգացնելու համար լավ հնարավորություններ եւ մեծ ներուժ կա:
Դեսպան Շանդոր Սաբոյը վստահեցրել է, որ իր գործունեության ընթացքում կանի հնարավորը այդ ներուժն առավելագույնս օգտագործելու եւ երկկողմ տնտեսական կապերն ակտիվացնելու համար:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ ԵՄ Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակներում համագործակցության զարգացմանը:
Henaran.am-ին հաղորդում են նախագահաի աշխատակազմի լրատվական ծառայությունից