28 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Բաբուխանյանն ուրախ է, որ կոալիցիա չկազմվեց

Ուրախ եմ, որ կոալիցիա չստեղծվեց, որովհետեւ դա հնարավորություն կտա , որ  ՀՀԿ-ն շատ ավելի արդյունավետ իրագործի իր նախընտրական ծրագրերը, եւ դա դրականորեն կանդրադառնա եւ´ տնտեսական համակարգի, եւ´ հասարակական կյանքի վրա: Այսօր անդրադառնալով ԲՀԿ-ի հայտարարությանը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը:

Նրա խոսքով`  ԲՀԿ-ն  փորձել է աշխատել ընդդիմադիր կեցվածքով, սակայն, վերջ ի վերջո, 6 ամիս անց, կվերադառնա դեպի կոալիցիա եւ կպաշտպանի Սերժ Սարգսյանի թեկնածությունն ապագա ընտրություններում: Բանախոսի կարծիքով` ընտրությունները ցույց են տվել` կոալիցիոն գործընկերներն այնքան էլ վստահելի չեն, որքան պետք է լինեին:

‘’Երբ ՕԵԿ-ը դուրս եկավ իշխանությունից եւ դարձավ ընդդիմություն, ապա կատաստրոֆիկ ճեղքեր գոյացան այդ կուսակցության մեջ: Այս առումով, ԲՀԿ-ն եւս ունենալու է խնդիրներ` ընդդիմադիր ֆորմատով աշխատելու’’,- նշեց նա` հավելելով, որ ժամանակահատվածը, երբ ԲՀԿ-ն կգործի ընդդիմադիր դաշտում, երկար չի տեւի:

Բաբուխանյանը գտնում է, որ ԲՀԿ-ն որպես ընդդիմադիր կուսակցություն դեռ պետք է իրեն ցույց տա, որովհետեւ ընդդիմադիր կուսակցությունն այն չէ, որ միայն ամեն ինչին դեմ խոսի:

‘’Ցեխ շպրտող ընդդիմություն մեզ պետք չէ, որի օրինակն է ՀՀՇ-ական ընդդիմությունը’’,- ասաց բանախոսը` հավելելով, որ ‘’Ժառանգությունն’’ էլ է երբեմն այդպիսի հնարքներով շարժվում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ