06 Մայիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

‘Ազատ դեմոկրատներ’-ը հանդիպել են ԱՄՆ դեսպանի հետ

Այսօր ‘Ազատ դեմոկրատներ’ կուսակցության գրասենյակում տեղի ունեցավ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի, դեսպանատան Քաղաքական հարցերով պատասխանատու Քրիսթոֆեր Անդերսենի հանդիպումը ‘Ազատ դեմոկրատներ’ կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի, փոխնախագահ Անուշ Սեդրակյանի, կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանի, կուսակցության մամուլի խոսնակ Անժելա Խաչատրյանի հետ:

Հանդիպման ժամանակ քննարկվեցին Հայաստանի հետընտրական զարգացումները, ներքաղաքական իրավիճակը: Խոսվեց ‘Ազատ դեմոկրատներ’ կուսակցության ծրագրերի եւ նախաձեռնությունների, ինչպես նաեւ կուսակցության պատգամավորների առաջիկա գործունեության մասին:

Երկուստեք կարեւորվեց Հայաստանում տնտեսական ոլորտի՝ մասնավորապես տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հեռանկարները եւ այդ գործընթացին նպաստող նախաձեռնությունների իրականացման անհրաժեշտությունը:

Henaran.am-ին հաղորդում են ‘Ազատ դեմոկրատներ’ կուսակցության լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ