26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հայաստանում ԵԽ գրասենյակի հայտարարությունը. սատարում են միասեռականներին

Այսօր Հայաստանում Եվրոպայի Խորհրդի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է.

‘Հաշվի առնելով Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները եւ անհատների ու խմբերի նկատմամբ հնչած անհանդուրժողական արտահայտությունները կապված նրանց  սեռական կողմնորոշման եւ գենդերային ինքնության հետ, Հայաստանում Եվրոպայի Խորհրդի գրասենյակը ցանկանում է հիշեցնել Եվրոպայի Խորհրդի Գլխավոր Քարտուղարի 2012թ. մայիսի 15-ին արված հայտարարությունը, որում նշվում է.

“ԼԳԲՏ անձինք դեռեւս ենթարկվում են անհանդուրժողական վերաբերմունքի եւ սոցիալական պատնեշների  Եվրոպայի Խորհրդի անդամ երկրների մեծ մասում, եթե ոչ բոլոր երկրներում: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերջին վճիռները վեր են հանում գեյ փրայդ շքերթների նկատմամբ կիրառվող չարդարացված արգելքներ եւ վարչական խոչընդոտներ: Դրանք արտացոլում են սոցիալական իրավունքների, ինչպես օրինակ աշխատանքային իրավունքի իրացման հետ կապված խտրականության խնդիրներ: ՄԻԵԴ-ի կողմից քննման ենթակա մի շարք գործեր առնչվում են “միասեռականության քարոզի” հետ կապված մեղադրանքների եւ կարող են հանգեցնել խոսքի ազատության խախտումների: Նման օրենսդրության ընդունումը հաճախ սկսվել է տեղական կամ մարզային մակարդակներում, սակայն վերջին ամիսներին որոշ երկրներում արձագանք է գտել նաեւ համազգային մակարդակում:

Մարդու իրավունքների հանձնակատարի 2011թ. սեպտեմբերի զեկույցը` ԵԽ անդամ 47 երկրներում սեռական կողմնորոշման եւ գենդերային ինքնության հետ կապված խտրականության վերաբերյալ, վեր է հանում մի շարք լրացուցիչ խնդիրներ, ինչպես օրինակ կրթության եւ առողջապահության ոլորտների ծառայություններից օգտվելը, գենդերային ճանաչումը, ինչպես նաեւ ընտանեկան կյանքի ճանաչումը: Այն մատնանշում է նաեւ քաղաքական գործիչների թույլ տված հոմոֆոբիկ հայտարարությունները:

Բազմաթիվ անդամ երկրներ վերջին տարիներին կարեւոր առաջադիմական քայլեր են ձեռնարկել ԼԳԲՏ անձանց օրենքի առջեւ հավասարությունն ապահովելու ուղղությամբ, օրինակ ապօրինի որակելով սեռական կողմնորոշման հիման վրա խտրականությունը եւ ընդունելով նույնասեռական քաղաքացիական միությունները: Եվրոպական մակարդակում մենք նշանակալի առաջընթաց ենք արել` երկու տարի առաջ ընդունելով տվյալ հարցի վերաբերյալ Նախարարների Կոմիտեի հանձնարարականը, ինչպես նաեւ այս մարտին կազմակերպելով կոնֆերանս Միացյալ Թագավորության նախագահության շրջանակներում:

Եվրոպայի Խորհրդում մենք արձագանքում ենք մեր կառույցների, ինչպես նաեւ Քարտուղարության շրջանակներում ստեղծված ԼԳԲՏ բաժնի միջոցով: ԵԽ-ն ներկայումս աշխատում է վեց երկրների հետ` Ալբանիա, Մոնտենեգրո, Իտալիա, Սերբիա, Լատվիա եւ Լեհաստան, այս հարցի վերաբերյալ ծրագրերի ստեղծման շուրջ, եւ ես քաջալերում եմ այլ երկրների եւս միանալ այս նախաձեռնությանը:

Նախ եւ առաջ, ազգային իշխանությունները պատասխանատվություն են կրում ապահովելու իրենց երկրների կողմից միջազգային պարտավորությունների կատարումը, այդ թվում արձագանքելով տեղական եւ մարզային մակարդակներում արվող բացասական քայլերին: Քաղաքական ղեկավարները եւս պատասխանատվություն են կրում անմիջապես եւ խստորեն արձագանքելու ընդդեմ անհանդուրժողականության եւ հոմոֆոբիայի ցանկացած դրսեւորման, հատկապես երբ դրանք թույլ են տրված այլ  քաղաքական գործիչների կողմից”,- ասված է հայտարարության մեջ:

Henaran.am -ին հաղորդում են ԵԽ հայաստանյան գրասենյակի մամլո ծառայությունից

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ