08 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Սերժ Սարգսյանը առաջին փուլով հաղթանակ կտանի. Վայոց ձորի մարզպետ

Նախագահական ընտրություններում ձայներ հավաքելու հետ կապված Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանին և մյուս մարզպետներին որևէ հանձնարարական չի տրվել: Այս մասին Ղազարյանն ասաց այսօր լրագրողների հետ զրույցում: Սակայն նախագահական ընտրություններին մարզպետը նախապատրաստվում է: ‘Քննարկվել է թեկնածուի հարցը, համագումարի պատվիրակներն ենք ընտրել’,-ասաց մարզպետը: Սակայն կազմակերպչական հարցերին անդրադարձ դեռևս չի եղել:

Իսկ երբ արդեն կլինի թեկնածուների առաջադրումը, մարզում, ըստ օրենքի, կձևավորվեն նախընտրական շատաբները, կսկսվի նախընտրական քարոզչությունը:

Ղազարյանը վստահություն հայտնեց, որ նախագահական ընտրություններում առաջատարը գործող նախագահն է լինելու: ‘Հաշվի առնելով ձեռքբերումները, և հաշվի առնելով խնդիրները, ամեն ինչը ամփոփելով` ես կարծում եմ, որ մեր թեկնածուն ընտրություններում առաջին փուլով վստահ հաղթանակ կտանի’,-եզրափակեց մարզպետը”

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ