ՀՀԿ-ն առաջարկություն կանի՞ Քոքոբելյանին. Ժամանակ
ՀՀԿ ծավալած քաղաքական գործունեությունն այնպիսին չի եղել, որից հնարավոր լիներ հետեւություն անել, որ վերջինս շահագրգիռ է հիմնական մարտահրավերների լուծման համար համագործակցության գնալ:
“Ժամանակ” թերթի հետ զրույցում ասել է “Ազատ դեմոկրատներ” կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանն` անդրադառնալով ՀՀԿ գործադիր մարմնի տարածած հայտարարությանը, որում նշված է, թե ՀՀԿ-ն հանդես է գալիս որպես հանրային համերաշխության եւ բազմակողմանի համագործակցության համոզված կողմնակից:
“ՀՀԿ-ն ունենալով մեծամասնություն, կարող է խնդիրները լուծել առանց այլ քաղաքական ուժերի աջակցության: Համարում եմ, որ սա ասպարեզ իջեցված շինծու հայտարարությունն է, որի քաղաքական ռեալ անհարաժեշտությունն այսօր չկա”,-վստահ է Քոքոբելյանը:
Նա բացառում է նաեւ այն տարբերակը, որ ՀՀԿ-ն, ասենք, կարող ` իրենց քաղաքական ուժին համագործակցության առաջարկ անել: