Դալլաքյանը` նախարա՞ր. Ժողովուրդ
Լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` Հանրապետական կուսակցությունում այս օրերին քննարկվող թեման դարձել է Աժ նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի հարցը: Այս մասին գրում է “Ժողովուրդ” օրաթերթը եւ նշում, որ ՀՀԿ-ականները հույս ունեին, որ Դալլաքյանը մեծամասնական ընտրակարգով պատգամավոր կընտրվի, սակայն վերջինս այդպես էլ չկարողացավ ձայներ հավաքել եւ պարտվեց:
Իսկ քանի որ Դալլաքյանն անդամագրվել է ՀՀԿ-ին, Սերժ Սարգսյանը մտածում է նրան “շնորհել” գոնե ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պորտֆելը, որը մինչեւ այժմ պատկանում էր ՀՀԿ-ի նախկին կոալիցիոն գործընկերոջը` ԲՀԿ-ին:
“Ժողովուրդ”-ը փորձել է լուրը ճշտել Դալլաքյանից, սակայն վերջինս շատ վրդովված է եղել ու անտեղի գոռացել է, թե այլեւս իրեն չզանգեն: “Զրուցեցինք ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ:
“Ոչ միայն պարոն Դալլաքյանի հետ կապված, այլեւ որեւէ նախարարական պորտֆելի հարց մենք դեռեւս չենք քննարկել, գործադիրի հետ կապված չեմ կարող ասել, թե երբ են լինելու քննարկումները”,-ասաց ՀՀԿ մամլո խոսնակը` հավելելով, որ այսօրվա նիստի ժամանակ կքննարկվի խորհրդարանականների հարցը”,-գրում է թերթը: