25 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՔԿՀ-ի աշխատակիցները հեռախոս են վաճառել կալանավորին

ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Դավիթ Հ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2014 թվականի դեկտեմբերին նույն հիմնարկի աշխատակիցների միջոցով ստացել է հարազատներից իրեն ուղարկված գումարը, որով նույն անձանցից գնել է բջջային հեռախոս եւ տեւական ժամանակ օգտագործել այն:

Կալանավոր Դավիթ Հ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի առանձին պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ