Նման ռեֆորմներ կարող է անել այն մարդը, որը ունի ժողովրդի անվերապահ վստահությունը.Արամ Կարապետյան
Սահմանադրական բարեփոխումների ներկայացված տարբերակը արժանացավ հասարակական-քաղաքական ուժերի պարսավանքին և քննադատությանը: «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը կարծում է, որ երկրի նախագահը զգոն լինելու դեպքում չի ընդունի այն:
Կարապետյանի փոխանցմամբ այս փաստաթուղթը լեցուն է անգրագիտությամբ և աշխարհի ոչ մի երկրում նման փաստաթուղթ չի գրվել:
Այդ մասին իր տեսակետները քաղաքական գործիչը կիսեց Henaran.am-ի թղթակցի հետ: Մեր դիտարկմանը , թե ժամանակին Լևոն Տեր- Պետրոսյանի օրոք ընդունված Սահմանադրությունն էլ է քարկոծվել Կարապետյանը հաստատեց.«Ճիշտ էլ քննադատվեց, ասեմ որ այն ժամանակվա Սահմանադրությունն էլ այնքան բարվոք չէր, բայց Հայաստանի ռեֆորմներ էր պետք: Իշխանափոխությունից հետո էլ Հայաստանին շատ ցավալի ռեֆորմներ են պետք լինելու: Եթե մենք երկրի մասին ենք մտածում: Նման ռեֆորմներ կարող է անել այն մարդը, որը ունի ժողովրդի անվերապահ վստահությունը»,-նշեց Կարապետյանը:
Ընդհանուր առմամբ ըստ Կարապետյանի Սահմանադրության այս տարբերակը փորձել է տալ բոլոր հարցերի պատասխանները, բայց այս նորարարությունը Հայաստանի համար չէ: