30 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ձերբակալվել է ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը

ՀԱԿ անդամ Տիգրան Առաքելյանն այսօր՝ հուլիսի 30-ին, կալանավորվել է: Այս մասին  հայտնում է  NEWS.am լրատվական կայքը:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է  ՀԱԿ իրավական հարցերով պատասխանատու Արմեն Խաչատրյանը:

Նա նշեց, որ Տիգրան Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով: Նրան մեղադրանք են առաջադրել ԱԱԾ-ն:

Նշենք, որ այդ հոդվածը սահմանում է՝ շորթումը անձի կամ նրա մերձավորի մասին արատավորող կամ անձի կամ նրա մերձավորի իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելու, ինչպես նաեւ անձի կամ նրա մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով կամ անձի, նրա մերձավորի գույքը կամ այլ անձանց տնօրինության կամ պահպանության տակ գտնվող գույքը ոչնչացնելու (վնասելու) սպառնալիքով ուրիշի գույքը կամ գույքի նկատմամբ իրավունքը հանձնելու կամ գույքային բնույթի այլ գործողություններ կատարելու պահանջը: 

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ