28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Հրաժեշտի հանդիպում ԵՄ դեսպանի հետ

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի հետ, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Նախարարը շնորհակալություն է հայտնել ԵՄ պատվիրակության ղեկավարին՝ Հայաստանում իր առաքելության ընթացքում կատարած աշխատանքի, կրթության և գիտության ոլորտում իրականացրած ծրագրերի համար: Արձանագրելով, որ ԵՄ հետ համագործակցությունը  եղել է արդյունավետ, Ա. Աշոտյանը, հատուկ ընդգծել է աջակցությունը բարձրագույն և միջին մասնագիտական կրթության  ոլորտներում իրականացվող բարեփոխումներին:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև ԵՄ-ի կողմից իրականացվող մի շարք ծրագրերի, մասնավորապես, Էրազմուս+, Հորիզոն 20-20, Թվինինգ  ծրագրերի ընթացքին: Կողմերը վստահություն են հայտնել, որ Հայաստանի ակտիվ մասնակցությունը բոլոր ծրագրերում կլինի շարունակական:  

Հանդիպման ավարտին նախարար Արմեն Աշոտյանը դեսպան Տրայան Հրիսթեային  սերտ և արդյունավետ համագործակցության համար պարգևատրել է  ՀՀ ԿԳՆ շնորհակալագրով :

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ