20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ինչո՞ւ Երիցյանը չի ներկայանում դատարան.Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է.

ՀՀ քաղաքացիական ավիացիայի նախկին պետ Հովհաննես Երիցյանը համառորեն խուսափում է ներկայանալ դատարան եւ պատասխանել դատավորի հարցերին: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվում է «Վելես» հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանի բողոքը, որը վերաբերում է Հովհաննես Երիցյանի կողմից իր նկատմամբ սուտ մատնություն կատարելուն:

Դատավոր Արմեն Բեկթաշյանը բավարարել էր Պողոսյանի շահերը ներկայացնող փաստաբան Ինեսա Պետրոսյանը  միջնորդությունը և դատակոչել էր Հովհաննես Երիցյանին՝ պարզաբանումներ տալու: Վերջինս, սակայն, չի ցանկանում մասնակցել բողոքի քննությանը եւ իր փոխարեն դատարան էր գործուղել փաստաբան Գարեգին Մարգարյանին:

«Մենք հարցեր ունենք տալու Երիցյանին, օրինակ, պետք է հարցնենք, թե որտեղից է նա վերցրել, որ ես ղազախական մաֆիայի անդամ եմ կամ որ ցանկացել եմ առեւանգել երեխաների, վրաերթի ենթարկել կանանց: Երիցյանի փաստաբանը չի կարող նրա փոխարեն պատասխանել այս հարցերին»,- «Առաջին լրատվականին» ասաց Մարինա Պողոսյանը:

Փաստաբան Գարեգին Մարգարյանը «Առաջին լրատվականի» հետ զրույցում հաստատեց, որ ինքն իրավասու չէ Երիցյանի փոխարեն պատասխանելու, թե նա ինչու է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տրամադրել քննչական մարմիններին: «Ես լիազորված եմ զուտ Պողոսյանի բերած բողոքի դեմ առարկություններ ներկայացնելու: Այլ հարցերի ես չեմ կարող պատասխանել»,- ասաց փաստաբանը:

Հիշեցնենք, որ Հովհաննես Երիցյանի դիմումի հիման վրա Կենտրոնի քննչական բաժնում քրեական գործ էր հարուցվել Մարինա Պողոսյանի դեմ: Նախկին պաշտոնյան իրավապաշտպանին մեղադրում էր մի շարք հանցագործություններում՝ սպառնալիքների եւ խարդախության միջոցով ուրիշին պատկանող գույքը շորթելու մեջ:

Մասնավորապես, Երիցյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, թե Մարինա Պողոսյանը, հանդիսանալով «ղազախական մաֆիայի անդամ», փորձել է շորթում կատարել իր սանիկից, զարմիկից և ընկերոջ փեսայից՝ սպառնալով, թե վրաերթի կենթարկի նրանց և կառևանգի երեխաներին: Երիցյանի հարազատները, ներկայանալով ոստիկանություն, հերքել են նրա պնդումները:

Մարինա Պողոսյանը քրեական գործի ընթացքում հաղորդում է տվել հանցագործության մասին՝ պնդելով, որ Հովհաննես Երիցյանը սուտ մատնություն է արել իր նկատմամբ՝ շահադիտական նպատակներով: Սուտ մատնության փաստի առթիվ եւս հարուցվել է քրեական գործ:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ