14 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Հրդեհավտանգ տարածքներում ժամանակավորապես կարգելվի հրավառությունը

Երևանի  քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական խորհրդակցության ժամանակ  քաղաքապետ  Տարոն Մարգարյանին  զեկուցվել է, որ  մայրաքաղաքի վարչական  շրջաններում շարունակվում են  աշխատանքային երկհերթ ժամանակացույցով ոռոգման, ինչպես նաև խոտհնձի աշխատանքները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է   վարչական շրջանների,   առևտրի և բնապահպանության վարչությունների  և ոստիկանության հետ համատեղ ձեռնարկել միջոցառումներ՝ հրդեհավտանգ հատնվածներում հրավառությունները ժամանակավորապես արգելելու ուղղությամբ:

«Ուշադրությանկենտրոնումպահեք  այնվայրերը, որտեղչորացածխոտունենք: Խիստհսկողությանտակ պահեք սպասարկողընկերություններիևռեստորանային համալիրների աշխատանքը և արգելեք հրավառությունները: Ու հատկապես հաշվի առնելով, որ հրդեհների մի քանի դեպքերի պատճառը հենց հրավառությունէ եղել, նախազգուշացրեք տվյալ օբյեկտների պատասխանատուներին առնվազն այս ժամանակահատվածում ձեռնպահմնալհրավառություններ կազմակերպելուց»,- ընդգծելէՏարոնՄարգարյանը:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ