01 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Տրակտորը ձորն է ընկել, վարորդը մահացել է

Հուլիսի 26-ին, ժամը 21.12-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վարդաբլուր գյուղի հյուսիսային հատվածում տրակտորը շրջվել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՄՓՎ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ «Բելառուս» մակնիշի տրակտորը (վարորդ՝ 1948 թ. ծնված Ս. Վ.) դուրս է եկել դաշտամիջյան ճանապարհից և շրջվել հարակից ձորը: Մինչ ժամը 03.04-ը հրշեջ-փրկարարներն իրականացրել են որոնողական աշխատանքներ, որոնց մասնակցել է նաև Կարմիր Խաչի Կողես գյուղի արագ արձագանքման խումբը:

Այնուհետև մթության պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են և կվերսկսվեն առավոտյան: Ժամը 04.18-ին օգնության է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը: Ժամը 07.00-ին որոնողական աշխատանքները վերսկսվել են: Տրակտորում հայտնաբերվել է 1948 թ. ծնված Ս. Վ.-ի դին: 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ