12 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Կենդանաբույժների համաշխարհային ծառայության ներկայացուցիչը հյուրընկալվեց «Յունիգրաֆ իքսում»

Հուլիսի 24-ին թափառող կենդանիների խնդիրներով զբաղվող «Յունիգրաֆ իքս» ընկերությունը հյուրընկալել էր Կենդանաբույժների համաշխարհային ծառայության միջազգային ծրագրերի ղեկավար Դագմար Մայերին։ Վերջինս Հայաստանում է «Փրո Փոուզ» բարեգործականի նախաձեռնությամբ։

Դագմար Մայերը շրջել է «Յունիգրաֆ իքսի» կլինիկայի տարածքում, զրուցել ընկերության անասնաբուժների, վիրաբույժների, աշխատակիցների հետ, ծանոթացել «Յունիգրաֆ իքսի» աշխատանքի մեթոդներին, ներկաների հետ խոսել Հայաստանում թափառող կենդանիների ոլորտում առկա խնդիրների ու դրանց լուծման հնարավոր տարբերակների մասին։ Եվրոպացի մասնագետը պատասխանել է «Յունիգրաֆ իքսի» աշխատակիցների հարցերին, տվել մասնագիտական խորհուրդներ։

Նշենք, որ սա Կենդանաբույժների համաշխարհային ծառայության ներկայացուցիչների երկրորդ այցելությունն է «Յունիգրաֆ իքսի» կլինիկա։ 2013թ. մայիսին միջազգային այս կազմակերպության մասնագետներից բաղկացած խումբը կենդանիների ստերջացման դասեր էր անցկացրեց «Յունիգրաֆ իքսի» աշխատակիցների համար։

«Յունիգրաֆ իքս» ընկերությունը բաց է համագործակցության համար և պատրաստ է գործակցել թափառող կենդանիների խնդրով մտահոգ ցանկացած կազմակերպության հետ։

«Յունիգրաֆ իքս»  ՍՊԸ

Հեռ.՝ 093 51 71 12

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ