18 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

Հայաստանի քաղաքացին Վրաստան է բերել ավելի քան 57 կգ ամֆետամին

Վրաստանի ոստիկանությունը ձերբակալել է ՀՀ քաղաքացի Արտակ Խ.-ին, որը այդ երկիր է բերել ավելի քան 57 կգ ամֆետամին: Այս մասին հաղորդագրություն է տարածել Վրաստանի ՆԳՆ-ն:

ՀՀ քաղաքացին Վրաստան է մտել իր Toyota Land Cruiser մակնիշի մեքենայով: Ավտոմեքենայի բաքում ոստիկանությունն ավելի քան 96,4 լիտր հեղուկ է հայտնաբերել, որը թմրանյութ է պարունակել, հաղորդում է Sputnik Գռուզիա-ն:

Արատակ Խ.-ն ձերբակալվել է քիմիական փորձաքննությունից հետո: Իսկ փորձաքննությունը հեղուկի մեջ 57 կգ ամֆետամին  եւ 226 գրամ մետամֆետամին է հայտնաբերել:

ՀՀ քաղաքացուն 15-20 տարվա ազատազրկում է սպառնում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ