12 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Երեխաներն ու երիտասարդները կձերբազատվեն ավանդական ներարկիչներից և սրվակներից

 Հուլիսի 16-ին ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել մի ծրագիր, որով առաջիկա 5 տարվա ընթացքում հանրապետությունում կիրականացվի «Վերահսկի՛ր դիաբետը, ապրի՛ր լիարժեք կյանքով» միջոցառումների ծրագիր, որի շահառուներն են առաջին տիպի 0-ից 18 տարեկան երեխաները և 18-22 տարեկան երիտասարդները:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսեց Առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Նունե Փաշայանը:  «Ծրագրի բոլոր շահառուները կապահովվեն ինսուլինային գրիչ-ներարկիչներով, որոնք էականորեն կբարելավեն դիաբետով հիվանդ երեխաների կյանքի որակը՝ թույլ տալով ձերբազատվել ավանդական ներարկիչներից և սրվակներից: Այն թույլ է տալիս երեխաներին խուսափել վախից»,-նշեց Նունե Փաշայանը:

ԱՆ մանկական գլխավոր էնդոկրինոլոգ Ելենա Աղաջանովան էլ իր հերթին ասաց, թե վաղուց անցել այն ժամանակը, երբ խոսում էին, թե շաքարային դիաբետ ունեցող մարդուն ինսուլիոնով պետք է ապահովել, որպեսզի նրանք չմահանան:

«Հիմա այդպես չեն մտածում, քանի որ ինսուլինն օգնում է բարելավվել կյանքի որակը»,-ասաց մասնագետը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ