22 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

Ադրբեջանն իրավիճակի կտրուկ սրացման է գնում

Նույնիսկ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցն ու ներկայությունը տարածաշրջանում Ադրբեջանին զերծ չպահեց առաջնագծում կտրուկ ակտիվանալուց:

ԼՂՀ ՊԲ հաղորդմամբ՝ «ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում այսօր՝ ժամը 14:00-ից սկսած, առաջնային գծի արևելյան (Մարտունու և Ասկերանի) ուղղությամբ հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 միլիմետրանոց ականանետերից ու ՌՊԳ-7 տիպի նռնականետերից կրակի տակ է առել հայկական դիրքերը»:

Մտահոգիչ է, որ մինչ այս պահը ինտենսիվ փոխհրաձգությունը շարունակվում է:

Մինչ համանախագահ երկրները տարբեր պաշտոնյաների միջոցով վերահաստատում են ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման անհրաժեշտության վերաբերյալ իրենց երկրների ղեկավարի ավելի վաղ հնչեցված հայտարարությունները, Ադրբեջանն իրավիճակի կտրուկ սրացման է գնում:

Տիգրան Աբրահամյանի գրառումը

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ