Արտաշատի քննչական բաժնի քննիչները խոշտանգել են աղջկան, 4 ժամ շարունակ չեն թողել զուգարան գնալ, ջուր խմել. Ժամանակ
Որքան էլ ուժային կառույցների ղեկավարները հավաստիացնեն, թե համակարգը բարեփոխվել է, այլևս չկան ծեծող, խոշտանգող ոստիկաններ, ցուցմունքը խոշտանգումների ճանապարհով կորզող քննիչներ, սակայն իրականությունը բոլորովին այլ է:
«Ժամանակի» խմբագրություն դիմած Ժաննա Յուսուպովան պատմել է, որ օրերս Քննչական կոմիտեի Արտաշատի բաժնում գիշերվա ժամին իր հետ շատ անմարդկային են վարվել, որի դեմ ինքը բողոքել է, բայց ոստիկանությունում հրաժարվում են իր բողոքին ընթացք տալ:
Հունիսի 29-ին Արտաշատի քննչական բաժնում քննվող մի քրեական գործի շրջանակներում գիշերվա ժամը 24-ին բավական կոպիտ կերպով, Ժաննայի խոսքերով, իրեն ու ընկերուհուն Նոր Նորքից քարշ են տվել ոստիկանության Արտաշատի բաժին, իսկ մինչ այդ առանց ծանուցման, առանց բնակարանի խուզարկության թույլտվությունը ցույց տալու՝ երեկոյան ուշ ժամի քննիչները գնացել են Ժաննայի բնակարան՝ խուզարկության: «Բնակարանս մտնելուց նրանք ոչ ներկայացան, ոչ փաստաթուղթ ցույց տվեցին: Նրանցից միայն մեկը ներկայացավ, թե ինքը քննիչ Գոռն է՝ առանց ազգանունը հայտնելու: Ապա նա սկսեց ինչ-որ թուղթ կարդալ, որը հավանաբար խուզարկության թույլտվությունն էր, քանի որ ես հայերեն չեմ հասկանում: Խնդրեցի, որ փաստաթուղթը տան ընկերուհուս, որ կարդա, սակայն չտվեցին, ու առանց մինչև վերջ կարդալու՝ սկսեցին բնակարանը տակնուվրա անել»,-ասել է նա:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: