12 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Սոնա Շահգելդյանը ամուսնացել է

Երգչուհի Սոնա Շահգելդյանն ամուսնացել է, բայց առանց հարսանիքի. այս մասին երգչուհին ասել է NEWS.am STYLE-ի հետ զրույցում` նշելով, որ պարզապես չեն ցանկացել հարսանիք անել:

«Միայն կարող եմ ասել, որ շատ երջանիկ եմ եւ ուրախ»,-նշեց նա: Սոնան ասաց, որ ամուսնացել է իր ծննդյան օրը` փետրվարի 14-ին: Մեր հարցին, թե ինչու է թաքցրել այդ փաստը, երգչուհին պատասխանեց. «Չեմ թաքցրել, ուղղակի չեմ ուզել ասել»:

Սոնա Շահգելդյանը դեռ չի պատրաստվում հրապարակել իր եւ ամուսնու լուսանկարները: Ասում է` «Նախանձ ու չար մարդկանցից ուզում ենք հեռու մնալ»:

Երգչուհու խոսքով` իր ընտրյալը գործարար է: Երկուսն էլ աշխատում են, զբաղված են, այդ պատճառով չեն շտապում մեղրամսի մեկնել: Սոնայի խոսքով` այժմ իրենք առանձին են ապրում: 

Մանրամասները՝ այստեղ:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ