21 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Ո՞նց կարանք ապրենք…գեղադիրցիներ

”Անտանելի վիճակ է, որնց կարանք ապրենք, եթե ջուր չունենք”,-Henaran.am-ի հետ զրույցում իրենց բողոքը ներկայացրին Արագածոտնի մարզի Գեղադիր գյուղի բնակիչները: Վերջիններս մեզ պատմեցին, որ իրենց գյուղում միշտ էլ ջրի խնդիր է եղել, սակայն այդ խնդիրը հիմա ավելի է սրվել: Իրենք ջուր չունեն և հույս էլ չունեն, թե ապագայում գոնե այդ խնդիր կլուծվի: ”Գնում ենք կողքի գյուղից կրում, բերում”,-ասաց բնակիչներից մեկը:

Խնդրի մասին խոսեցինք Գեղադիրի գյուղապետ Գնել Գևորգյանի հետ: Վերջինս մեզ վստահեցրեց, որ ջրի խնդիրն իրենց գյուղում որոշ չափով կարգավորվել է, սակայն խնդրին էլի մնում է: ”Յուրաքանչյուր բնակիչ ջուր չունի մեր մոտ”,-ասաց գյուղապետը: Նրա խոսքով` գյուղի 30 տոկոսն իր բնակարանում ջուր ունի, մյուսներն էլ դեռևս գյուղամիջում գտնվող ծորակներից են օգտվում: Մեր հարցին, թե երբ վերջնականապես կլուծվի այդ խնդիրը, երբ գյուղացին ստիպված չի լինի ջուր կրել, Գևորգյանը պատասխանեց. ”Ես որպես գյուղապետ չե՞մ ուզում, որ այդ խնդիրը լուծվի, իհարկե ուզում եմ, դրա համար պետք է ավելի մեծ ծրագիր, պետք է ահագին ջուր մատակարարեն: Մեր ջուրը հեռվից է գալիս, 11 կմ սարերի տակից տարբեր գյուղերի միջով, դրա համար էլ կտրում են”: Սակայն այս գյուղում ջրի նման խնդիրների պատճառը ոչ միայն ջրի աղբյուրի հեռավորությունն է, այլև սպասարկող կառույցի վատ սպասարկումը:  ”Մեզ Ապարանի ջրմուղն է սպասարկում, նա էլ լավ չի մատակարարում”,-ասաց գյուղապետը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ