Ու սկսվեց այդ մղձավանջը. «Շիրակի» ֆուտբոլիստների արարքից
Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Գյումրիի «Շիրակը» հյուրնկալվել էր շվեդական ԱԻԿ-ին: Խաղի ընթացքում հայկական ակումբի ֆուտբոլիստները ստացան երեք կարմիր քարտ: Խաղն ավարտվեց 2:0: Ֆեյսբուքյան հանրագրում շատերը քննադատում են ֆուտբոլիստներին: Ֆուտբոլիստ Լևոն Պաչաջյանն է նաև անդրադարձել խաղին.
«Լավ հիմա ֆուտբոլային…
Մրցավարի արածը ուղղակի զավեշտ էր։ Եթե մեզ 3 կարմիր էր հասնում, ապա ամենաքիչը 2 կարմիր պետքա ԱԻԿ-ի ֆուտբոլիստները ստանային։ Ու ընդանրապես խայտառակ մրցավարություն էր բացահայտ հակաՇիրակյան։ Իսկ ԱԻԿ-ի ֆուտբոլիստները անհարգալից վարվեցին և չպահապանեցին FAIR Play ի կանոնները, որտեղիցել սկսվեց այդ մղձավանջը։ Բայց նաև պետքա նշեմ որ Շիրակի որոշ ֆուտբոլիստներ տրվեցին պռովակացիային և արեցին այն ինչը մրցավարն ու մրցակիցներն էին ուզում, դա անընդունելի էր։
Բայց շնորհակալ եմ թիմից, որ անգամ 8 հոգով մոտ 15 րոպե թույլ չտվեցին մրցակցին գրավել դարպասը։ Ինտրիգը դեռ պահպանվում է!! Շնորհակալություն պայքարի համար! Սպասում ենք Գյումրում տեղի ունենալիք հանդիպմանը!»: