22 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

«Սա ինքնին բավարար է, որ մենք ազգովի դեմ լինենք ներկայացված սահմանադրության նախագծին»

Ես շարունակում եմ համոզված մնալ, որ այսօր սահմանադրական փոփոխությունների կարիք չկա, որովհետև գործող հիբրիդային Սահմանադրությունը ճիշտ կիրառության և արդար ընտրությունների պարագայում մեր պետության համար իդեալական տարբերակն է: Այն, մի կողմից պարունակելով պառլամենտարիզմի տարրերը, կնպաստի Հայաստանի ժողովրդավարության ամրապնդմանն ու տնտեսական զարգացմանը, մյուս կողմից՝ պարունակելով նախագահի լայն լիազորություններ, կերաշխավորի համարժեք արձագանքը արտաքին մարտահրավերներին:

Անկախ նրանից, թե ում և ինչի համար են արվում սահմանադրական փոփոխությունները, համենայն դեպս խորհրդարանական համակարգի անցնելու ջատագովները առնվազն պետք է ակնկալեին, որ այս փոփոխությունները կմեծացնեին Հայաստանում քաղաքական մենաշնորհը վերացնելու հավանականությունը:

Ցանկացած ժողովրդավարության և պառլամենտարիզմի գրավականը կոալիցիոն կառավարություն ստեղծելու հնարավորությունն է: Նոր սահմանադրության նախագիծն իսպառ բացառում է այդ հնարավորությունը և սահմանադրորեն ամրագրում քաղաքական մենաշնորհը:

Սա ինքնին բավարար է, որ մենք ազգովի դեմ լինենք ներկայացված սահմանադրության նախագծին:

Վարդան Օսկանյանն է գրել ֆեյսբուքյան հանրագրում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ