28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Ինձ թվում է, որ չեն խորացել մեր ընդդիմադիր գործընկերները. ՀՀԿ-ը՝ Սահմանադրությունից

«Բնականաբար, ինչպիսի տարբերակ էլ առաջարկեինք, նրանք պիտի քննադատեին, բայց ինձ թվում է, որ չեն խորացել մեր ընդդիմադիր գործընկերները և երբ խորանան, նրանք կհասկանան, որ առաջարկված տարբերակն ավելի բաց է»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ խոսելով նոր Սահմանադրության նախնական տարբերակի ու ընդդիմադիրների քննադատությունների մասին:

Մասնավորապես քննադատվում է պատգամավորի թիվը՝ առնվազն 101, ինչի մասին Բաղդասարյանն ասաց, որ այդ թիվը փոփոխական է, կարող է ավելին էլ լինել: Սակայն ընդդիմադիրների հիմնական քննադատությունը վերաբերում է խորհրդարանական ընտրությունների կարգին, այն է՝ ԱԺ կանոնակարգը պետք է երաշխավորի կայուն խորհրդարանական մեծամասնության ձևավորում: Մասնավորապես՝ նույն Սահմանադրության նախագծով սահմանվում է, որ կարող է լինել խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլ, եթե առաջին փուլում ի հայտ չի եկել խորհրդարանական մեծամասնություն, այսինքն՝ հաղթող ուժ, ապա առաջին և երկրորդ տեղ գրաված ուժերի մասնակցությամբ պետք է տեղի ունենա խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլ: 

Երկու փուլի գաղափարը, պատգամավորի խոսքով, շատ ժողովրդավարական երկրներներին է հատուկ, դրանով և ընտրական համակարգն է բարելավվում: «Որպեսզի կարողանան հետագայում կառավարություն ձևավորել, դրա համար հարկավոր է 50+1, իսկ դրա համար եթե առաջին փուլում որևէ քաղաքական ուժ չի հավաքում այդ ձայները, բնականաբար, կառավարություն չի կարող ձևավորվել: Այդ դեպքում երկրորդ փուլի տարբերակն է, շատ նորմալ տարբերակ է: Ես չեմ հասկանում դեռ՝ ինչին են քննադատում, երբ կներկայացնեն իրենց հիմնավոր պատճառաբանությունները, մենք էլ մերը կներկայացնենք»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ