Վարչապետը հանձնարարություն տվեց Կարեն Ճշմարիտյանին
Այսօր կառավարության նիստի օրակարգի քննարկումից առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ առաջարկություն և հանձնարարական ունի Էկոնոմիկայի նախարարությանը: «Առաջարկում եմ ՏՄՊՊՀ-ին, Էկոնոմիկայի նախարարությանը և Քաղավիացիայի գլխավոր վարչությանը աշխատել համատեղ, ուսումնասիրել ավիափոխադրողների շուկան ամենայն մանրամասնությամբ, թե գների, թե ուղղությունների, թե թռիչքների ժամերի ու պայմանների ուղղությամբ:
Բանակցել այն ընկերությունների հետ, որոնք գիշերային թռիչքներ են իրականացնում: Ինչու՞ չկազմակերպել թռիչքները ցերեկային ժամերին: Գիշերային ժամերը անհարմարություններ է ստեղծում մեր տուրիզմի համար: Տուրիստը, եթե ժամանում է առավոտյան հինգին, ապա մինչև կեսօր պետք է լրացուցիչ վճարի հյուրանոցի համար: Դրա համար, պարոն Ճշմարիտյան պետք է այս հարցը մանրամասնորեն քննարկել և ներկայացնել առաջարկություններ»: Նախարար Կարեն Ճշմարիտյանը հարցրեց վարչապետին. «Ի՞նչ ժամկետ եք սահմանում, այդ խնդրով զբաղվելու համար»: Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Երկու շաբաթում եք անում, չգիտեմ, նայեք սկսեք աշխատել, ընթացքում կորոշենք»: