05 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Նրանք ասում են՝ չկա վստահություն մեր իշխանությունների հանդեպ. Գորիկ Հակոբյան

Կառավարության այսօրվա նիստի սկզբին վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ «Նաիրիտցիների» խնդրին, ովքեր այսօրվանից որոշել են անժամկետ նստացույց անել կառավարության շենքի դիմաց: Վարչապետը նկատեց, որ կառավարությունը արդեն հատկացրել է գումարը և չի հասկանում, իրենց հավաքի նպատակը:

Վարչապետը խնդրեց Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին զեկուցել այս խնդրի մասին. «Աշխատավարձի ձևավորված պարտքը մոտավորապես հինգ միլիարդ 310 միլիոն դրամի սահմաններում է, և այսօր հնարավորություն ունենք վճարելու այդ գումարները, հարցն այն է, որ աշխատողների կողմից մի շարք բողոքի գրություններ են եկել իմ և գործարարանի տնօրենի անունով՝ աշխատավարձի սխալ հաշվարկների հետ կապված, այժմ ուսումնասիրություններ են կատարվում աշխատավարձի ճշտումների ուղղությամբ, իմ կարծիքով ճշտումներն այսօր-վաղը կավարտվեն»,-ասաց Զախարյանը՝ հավելելով, որ հաշվարկների հետ կախված աշխատավարձերի վճարումը կարող է ձգձգվել տասն-տասնհինգ օր:

«Աշխատողների պահանջն է, որ վճարումները կատարվեն միանգամից, իսկ միանգամից վճարելու համար նրանք պետք է տասն-տասնհինգ օր սպասեն, որպեսզի էդքան չսպասեն, մենք առաջարկում ենք յուրաքանչյուր պատրաստ դիմումից հետո փոխանցումները կատարել իրենց սոցիալական հաշիվներին»,-ասաց նախարարը: Վարչապետը հստակեցրեց՝ ում թղթերը պատրաստ են, և չունի դժգոհություն, կարող է իր գումարը ստանալ

Միջամտեց նաև ԱԱԾ պետ Գագիկ Հակոբյանը ով ասաց, թե երեկ բողոքի ակցիայի ժամանակ հավաքվածների թիվը հասնում էր 500-ի.«Իրենք ուզում ենք փողը ստանալ միանգամից: Նրանք ասում են՝ չկա վստահություն մեր իշխանությունների հանդեպ, նրանք ասում են՝ կարող է հերթը չհասնի, 25-րդ ստացողին բայց փող չլինի»,- ասաց Հակոբյանը:

 
 
KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ