12 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Սերժ Սարգսյանը նախարարների նկատմամբ ընդգծված «սառնություն» է դրսևորում. Ժողովուրդ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը Կառավարության անդամների հետ հանդիպումների ժամանակ ընդգծված սառնություն է դրսևորում` չթաքցնելով, որ առկա իրավիճակից դժգոհ է: Ամենաուշագրավն այն է, որ նա սկսել է դժգոհել անգամ այնպիսի նախարարներից, որոնք սովորաբար նրա «սիրելիների» համարում են ունեցել:

Նախարարները մասնավոր զրույցներում սրտնեղում են, որ վերջին շրջանում Սերժ Սարգսյանը հանդիպումների ժամանակ նախարարներին մի տեսակ չնկատելու է տալիս և եթե որևէ մեկի հետ էլ խոսում է, ապա զուտ իր դժգոհությունն արտահայտելու համար:

Բնականաբար, այս ամենը Կառավարության անդամներին մտահոգել է, և ամեն մեկն իր ձևով փորձում է պարզել, թե ինչն է պատճառը, որպեսզի կողմնորոշվի՝ իրեն ինչպես պահել:

Մյուս կողմից էլ նախարարների մեծ մասը համոզված է, որ առնվազն մինչև սահմանադրական փոփոխությունները գլուխ բերելը, Կառավարության կազմի լուրջ փոփոխություններ չեն լինի, և իրենք կարող են անհոգ լինել:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ