13 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

ԲՀԿ-ականները նեղ «կռուգով» հավաքվել են՝ «գիտեք Գագոն ինչքան չարչարվեց…». Հրապարակ

ԲՀԿ-ում ուրախ են, որ Վարդան Օսկանյանը և Վահե Հովհաննիսյանը հեռանում են և նոր կուսակցություն են հիմնում: Կամ գոնե այդպես են ներկայացնում։ Օրերս ԲՀԿ-ականները նեղ «կռուգով» հավաքվել են քաղաքի օբյեկտներից մեկում՝ քննարկել տարբեր հարցեր:

Անդրադառնալով վերջիններիս ԲՀԿ-ից հեռանալուն՝ ասել են, որ ուրախ են՝ այսուհետ իրենց չեն կապի ոչ Ռոբերտ Քոչարյանի, ոչ էլ 2008թ․ մարտի 1-ի արյունահեղության հետ: Ասել են նաև, որ այդքան էլ մտահոգված չեն մրցակից կուսակցության ստեղծմամբ: «Գնում են՝ բարով գնան, թող ստեղծեն, գիտեն կուսակցություն ստեղծելը հեշտ է, Ուրիխանյանն էլ ստեղծեց, հետո՞, դրա համար լուրջ մարդկային և ֆինանսական ներուժ է պետք, Գագոն մինչև սարքեց ԲՀԿ-ն, գիտե՞ք ինչքան չարչարվեց»,- ասել են ԲՀԿ-ականները:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ