Օսիկյանն՝ Արդարադատության նախարար նշանակվելուց. Հայկական ժամանակ
ԱՆ քրեակատարողական հիմնարկների վարչության պետ Արթուր Օսիկյանը երեկ «Հայկական ժամանակի» հետ զրույցում հերքել է շրջանառվող այն լուրերը, որ ինքը կնշանակվի արդարադատության նախարար։ «Իրականության հետ որևէ աղերս չունի»,– ասել է Օսիկյանը։ Այնուհանդերձ, բացառվո՞ւմ է նման բան՝ ճշտող հարցին ՔԿՀ վարչության պետը պատասխանել է.
«Չէ, հիմա ես կիսամյակ եմ ամփոփում, մեր ծառայության արդյունքներն են ամփոփում»։ ՀՅԴ–ից ևս հերքում են, որ արդարադատության նախարարի պորտֆելը տրվի այդ կուսակցությանը: