Բժիշկները մատնանշել են աշխարհի ամենաօգտակար ըմպելիքը
Մասնագետները կազմել են օգտակար ըմպելիքների ցանկը, որոնք դրական են ազդում մարդու օրգանիզմի վրա: Նրանք պարզել են, որ մարդու սննդակարգում որոշակի ըմպելիքների մշտական կիրառումը դրական է ազդում նրա առողջության վրա:
Օգտակար ըմպելիքների ցանկը գլխավորել է թեյը: Ըստ մասնագետների` թեյը, հատկապես` կանաչ թեյը, առողջարար է մարդու համար:
Երկրորդ տեղում է կարկադեն է, որն անվանում են փարավոնների խմիչք: Այն Р վիտամին է պարունակում, որն ամրապնդում է արյունատար անոթները:
Երրորդ տեղում կակաոն է, չորրորդը պոմիդորի հյութն է, հինգերորդը` սուրճը:
Տասնյակի մեջ են նաեւ մասուրի հյութը, կարմիր գինին: