13 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Իրանի պահով Իսրաելը փայլուն է խաղում

Իրանի պահով Իսրաելը փայլուն է խաղում: Բոլորի համար պարզ է, որ Իրանն ու Իսրաելը իրականում միմյանց հետ ոչ մի կենսական խնդիրներ չունեն: Իսրաելի դեմ ռազմատենչ հայտարարությունների շնորհիվ Իրանն ընդամենը փորձում է իսլամական աշխարհում հեղինակության հարց լուծել: 

Իսրաելի խնդիրը սունի արաբներն է, որոնց պետք է մեկուսացնի պաղեստինցիներից: Իրանի խնդիրը նույնպես հենց նույն սունի արաբներն են: Սունի-շիա արյունալի կոնֆլիկտի արդյունքում սունիների համար իրանական սպառնալիքի միջոցովԻսրաելը ըստ էության սունի արաբների համար հանդես է գալիս որպես իրենց հիմնական սպառնալիքի` այսինքն Իրանի հարցերը լուծող, այսինքն նրանց իր ազդեցության տակ է փորձում մտցնել և նրանց մեկուսացնել Պաղեստինի կանֆլիկտից: Իսրաելն ու Իրանը միմյանց միջոցով իրենց կենսական խնդիրներն են լուծում, սակայն երկուսն էլ շարունակելու են խաղալ անհաշտ թշնամիների դերը:

Ստեփան Դանիելյանի գրառումը

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ