28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Կամ ինքն անձերի անուն պիտի ասի, կամ…Պողոսյանը՝ Վաղինակ Շուշանյանի կոչից /վիդեո/

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը Henaran.am-ի հետ զրույցում, արձագանքելով «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանի կոչին, թե պատգամավորները պետք է վայր դնեն մանդատը, ասաց, որ կամ Վաղինակը պետք է նշի կոնկրետ անուններ, թե ովքեր պետք է վայր դնեն, կամ եթե քաղաքական կուսակցությունների խնդիրն է բարձրացնում, դա այլ հարփության մեջ պետք է դիտարկել: Պողոսյանը հասկանում է կոչի իմաստը, ինքն էլ գիտի, որ որոշ պատգամավորներ, իհարկե, տեղ չունեն այսօրվա խորհրդարանում, սակայն շատերն էլ, եթե վայր դնեն մանդատն, ապա ժողովրդին ավելի մեծ վնաս կտան դրանով:

«Պետք է մի հատ հասկանալ, երբ պատգամավորը վայր է դնում մանդատը՝ ինչ է տեղի ունենում: Գալիս է հաջորդը: Ցանկացած քաղաքացի ազատ է արտահայտել իր միտքը, շատ ուրախ եմ, արտահայտել է: Բայց պետք է հասկանանք, պատգամավորները միայն յոթ դրամով կամ հոսանքի խնդրով են զբաղվում: Պատկերացրեք՝ Նիկոլ Փաշինյան չլինի Ազգային ժողովում, մանդատը վայր դնի, ՀԱԿ-ում մեկը կգա, իրա տեղը կնստի, բայց կունենա՞ այն հնարավորությունները, որ ինքն այսօր ունի որպես պատգամավոր, դա՞ է ցանկությունը, որ այսլևս չգնա ոստիկանության մոտ, չբարձրացնի քաղաքացիների խնդիրը»:

Ըստ նրա՝ Արծվիկ Մինասյանը, Էդմոն Մարուքյան և մի քանի այլ պատգամավորներ իսկապես անհրաժեշտ են ԱԺ-ին: «Դրա համար եմ ասում՝ մինչև ասելը լավ կլինի համակարգն ուսումնասիրել: Էմոցիոնալ դաշտում կարելի է ամեն ինչ ասել»: Պողոսյանը հիշեցրեց, որ Բաղրամյանում էլ կենդանի պատ ձևավորելու գաղափարը պատգամավորական էր, ինչի շնորհիվ նաև ոստիկանությունը այլ գործողությունների չդիմեց: «Շատ հետաքրքիր միտք է, ինչ-որ մարդիկ միշտ փորձում են դա անել, չգիտեմ՝ ով է խորհուրդներ տալիս, ինչի են խորհուրդ տալիս, բայց ցանկացած մարդ նախքան հայտարարություն անելը պետք է ուսումնասիրի համակարգը»-եզրափակեց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ