29 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Հաղորդավար Արտավազդ Եղոյանին սպառնում են

Հաղորդավար, թարգմանիչ Արտավազդ Եղոյանը ֆեյսբուքյան հանրագրում գրել է.

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: 
Բոլոր ընկերներիս, և ոչ միայն…

Համացանցում հայտնվել են մարդիկ, աշխարհի տարբեր անկյուններից, ովքեր կոտրելով մեր ընկերներից որևէ մեկի կայքը, ներկայանում են նրա կայքից,անունից, բոլոր տվյալներով հանդերձ… 

Օրինակ` ինձ արդեն երկրորդ օրն է, նույնիսկ ՍԿԱՅՊՈՎ, իմ շատ հարգելի մի անձնավորության անունից, որը իբր մեկներ է ԿՈԴ ԴԻ ՎՈՒԱՐ և պատահաբար կորցրել է դրամապանակը ու խնդրում է, որ օգնեմ ուղարկելով 1000 եվրո: Նույնիսկ նրա անունով հաշիվ է բացել և հավաստիացնում է, թէ վերադառնալիս կվերադարձնի գումարը:

Ինձ կասկածելի թվաց այն. որ նամակը գալիս էր հայերեն, սակայն պարզ էր, որ օգտվել են անգլերենից թարգմանող ծրագրից, (այսինքն բառերի տեղերը փոխված ու երբեմն անիմաստ)
Այնպես են օգնություն աղերսում, որ անկարող ես դիմանալ: Ինձ ուղղակի օգնեց լեզուների իմացությունը: Երբ նախ Ֆրանսերենով, հետո Անգլերենով գրեցի պարզվեց, որ նա ինձանից լավ է տիրապետում այդ լեզուներին: Հենց դա էլ ինձ համոզեց, որ դրամաշորթներ են գործում, քանի որ ընկերս չէր տիրապետում այդ լեզուներին:
Զգուշացեք…Քանի-որ շատ հավաստի են գործում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ