Ցուցարարները նամակ հանձնեցին ՀՀ գլխավոր դատախազին
Մոտ 30 րոպե Հանրապետության հրապարակում նստացույց անելուց հետո «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները դուրս եկան ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շարժվեցին ՀՀ գլխավոր դատախազություն:
Henaran.am-ի թղթակիցը հաղորդում է, որ դատախազության շենքի առջեւ երկաթյա պատնեշներ են տեղադրել, ինչպես նաեւ մեծ թվով ոստիկաններ պատ են կազմել:
Ցուցարարները պատրաստվում են դատախազության առջեւ հայտարարությամբ հանդես գալ եւ պահանջագիր հանձնել։Նրանք փոխանցեցին իրենց պատրաստած նամակ-կոչը:
Նշենք, որ ցուցարարներըավելի վաղ մոտ 20 րոպե անսպասելի նստացույց են արել Մաշտոց-Ամիրյան խաչմերուկում: Ցուցարարները խաչմերուկը բացեցին, երբ ոստիկանական մեքենաները մոտեցան։
Հիշեցնենք, որ ակցիայի մասնակիցները դատախազությունից երաշխիքներ են պահանջում, որ բռնություն կիրառած բոլոր ոստիկանները կպատժվեն:
Հիշեցնենք, որ հունիսի 23-ին ոստիկանությունը ջրցան մեքենայով ցրեց Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող «Ոչ թալանին» նախաձեռնության նստացույց հայտարարած անդամների նկատմամբ: Բերման ենթարկվեց 237 ցուցարար եւ լրագրողներ։ Մեծ թվով ցուցարարներ վնասվածքներով տեղափոխվեցին հիվանդանոցներ: