05 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Չուգունը սպանվել է կնոջ և երեխաների աչքի առաջ.Կրակոցներ Քանաքեռ-Զեյթունում

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում: Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հայտնում են, որ դեպքի վայրում այժմ ոստիկաններ են աշխատում:

Նախնական  տեղեկություններով հրազենային վնասվածք է ստացել 35 ամյա Արթուր Հովհաննիսյանը:  Ստացած վնասվածքներց նա մահացել է: Հովհաննիսյանը  աներձագի, կնոջ և երեխաների հետ   դուրս գալիս է եղել Տիգրանյան 5 հասցեից, երբ մուտքի մոտ կրակել են:

Նշենք, որ մեր տեղեկությունների համաձայն սպանվածը քրեական հեղինակություն էր՝ Չուգուն մականվամբ:

Դեպքի վայրում հայտնաբերվել են Մակարով տիպի ատրճանակի պարկուճներ:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ