26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Արձակուրդ եւ առողջություն. ինչպես համատեղել

Երբեմն ցանկանում ես դուրս գալ հոգսերի տակից եւ գոնե մի քանի օրով փախչել ամեն ինչից: Սակայն ցավալիորեն երբեմն արձակուրդն առողջական խնդիրներ է առաջացնում: Սակայն սա կարելի է կանխել` մի քանի կանոնների հետեւելով:

Ճամփորդությունը, տեղափոխումը միշտ էլ սթրես են առաջացնում: Իսկ կլիմատի փոփոխումը մեծ ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա` ծանրաբեռնում են սրտանոթային համակարգը, արյունը խտացնում են: Հետեւաբար, եթե երակների հետ խնդիրներ ունեք, ճամփորդելուց առաջ ֆիքսող տրիկո կրեք:  

Ճամփորդության ընթացքում` ինքնաթիռում, գնացքում, հանեք կոշիկները, հաճախ մերսեք ոտքերը:

Եթե ճանապարհին սովորաբար սրտխառնոց եք ունենում, նախապես սրտխառնոցը կանխող դեղամիջոց ընդունեք: Ավտոբուսում կամ մեքենայում մի նայեք կողային ապակուց դւորս, աշխատեք դիմացը նայել:  Ինքնաթիռում միացրեք վերեւում գտնվող օդորակիչը:

Կլիմատի փոփոխությունը քնկոտություն կարող է առաջացնել: Եւ որպեսզի քունը չխանգարի վայելել արձակուրդը, նախքան ինչ-որ տեղ մեկնելը սովորականից ավելի երկար քնեք: Այնպես մեկնեք, որպեսզի տեղ հասնեք երեկոյան, մի բան ուտեք եւ պարկեք քնելու:

Կլիմատի, ուտելիքի եւ ջրի փոփոխությունը նաեւ բերում են աղիքային, ինչպես նաեւ կանացի խնդիրների: Դրա համար ճամփորդության մեկնելիս հատուկ դեղամիջոցներ ունեցեք ձեր հետ, որպեսզի այդ խնդիրները չխանգարեն վայելել այդքան երկար սպասված հանգիստը:

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ