21 Հունվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Շոգ ժամանակ 50% բարձրանում է մահացությունը և դրա 90%-ը սրտանոթային բարդություններով է պայմանավորված. սրտաբան

«Սրտի հետ կապված բարդությունները զարգանում են շատ արագ, շոգ ժամանակ 50% բարձրանում է մահացությունը և դրա 90%-ը սրտանոթային բարդություններով է պայմանավորված»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի գիտաշխատող, սրտաբան Անահիտ Գաբրիելյանը:

Սրտաբանը հատկապես տարեց մարդկանց , երեխաներին  և հիվանդներին հորդորում է առավել ուշադիր և զգույշ լինել:

Գաբրիելյանը նշեց, որ շոգից անոթները լայնանում է, ճնշումը իջնում է, արյան շրջանառությունը դանդաղում է, ինչը բարդությունների անմիջական պատճառն է:

Ուշագնացության, ցածր ճնշման դեպքում որպես առաջին օգնություն սրտաբանը ցանկալի համարեց խմել աղի ջուր, իսկ բարձր ճնշման դեպքում ընդունել դեղորայք, իսկ չլինելու դեպում սառը թան խմել: Նա կոչ արեց ընդունել առողջ սնուն, չծխել, երկար ժամանակ արևի տակ չմնալ: Նա նաև կարևորեց սրտանոթային հիվանդությունների նկատմամբ գենետիկ նախատրամադրվածությունը:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ