05 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

Արհեստական տպավորություն կստեղծեն, որ կոնսոլիդացիա կա

«Տեխնիկապես հրավերները միշտ գնում են, բայց մասնակցես, թե ոչ, դա որոշում է քաղաքական ուժը: Այդ հարցը պետք է «Ժառանգությունը» կուսակցությանը հղեք»,-այսօր «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանն ի պատասխան հարցին, թե ըստ իրեն արդյոք կկայանա՞ նախագահի մատնանշած քաղաքական կոնսոլիդացիան, նկատի ունենալով նաև այն, որ օրեր առաջ նախագահի հետ հանդիպմանը այդ կուսակցությունը հրավիրված չի եղել:

«Կոնսոլիադացիան միայն տեխնիկական հրավեր չէ, միայն խոսքեր չեն, միգուցե այդ իմաստով տեխնիկապես ապահովել են կոնսոլիդացիան, այն որ բոլորին հրավեր են ուղարկել, դեռ կոնսոլիդացիա չէ, հիմա կարող են ասել՝ տեսեք, ապահովել ենք»,-նկատեց նա: Պողոսյանը հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանը ժամանակին ասել է, որ նույնիսկ ոչ ասողները կօգնեն գործընթացին, քանի որ դա ժողովրդավարության մասին է խոսում: «Շահարկումներ են լինելու, որ նույնիսկ ոչ ասողները նույն ձևով մասնակցել են գործընթացին, ձեն չհանողները նույն ձև են մանսակցել որևէ տեսակետ չարտահատելով, արհեստական ներկայացում կլինի, որ կոնսոլիդացիա կա, բայց բոլորն էլ գիտեն՝ իրական կյանքում ինչ կա»:

Նա շեշտեց, որ խորհրդարանական համակարգին անցնելու դեպքում էլ լինելու են ուժեղ ու թույլ կողմեր: «Երկրներ կան, որ զարգացումը հասել է նրան, որ երկու կուսակցություններ են, կան երկրներ էլ, որ կան մի քանի կուսակցություններ, կոալիցիա են կազմում: Որ վարկրյանին քաղաքական ուժը ընտրություններին կվերցնի մեծամասնությունը, նա էլ կդառնա իշխանություն»:

Հարցին՝ օրեր շարունակ փակ Բաղրամյան պողոտան կօգնի՞ իշխանություններին Վենետիկի հանձնաժողովին ապացուցել, որ ժողովրդավարական երկիր է Հայաստանը, նա պատասխանեց. «Ժողովրդավարությունը միայն փողոց փակելով չէ: Եթե իշխանությունները ցանկանան օգտագործել որպես PR, միգուցե և կներկայացնեն: Բայց ժողովրդավարությունն այն է, որ մարդկանց բարձրացված խնդիրներն իսկզբանե լսում են ու լուծում են տալիս, ոչ թե սպասում ես, երեք օր նստացույց անեն, քաղաքական ուժերը բարձրացնում են խնդիրը, կամ Ոստիկանությունը մի օր ջրցան է կիրառում, մի օր քույր ու եղբայրներով դիմում, դա ժողովրդավարությունից շատ հեռու է, կամ սպասում են, նստացույց անեն, նոր»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ