Անհնար է՝ աուդիտը ցույց տա, որ էլեկտրաէներգիան պիտի թանկանա
«Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը կարծում է, որ ՀԷՑ-ում կատարվելիք աուդիտից ավելի կարևոր է այս համակարգը մենաշնորհից ազատելու հարցը: Henaran.am-ի հետ զրույցում նա նշեց, որ հնարավոր չէ, որ աուդիտը ցույց տա, որ թանկացում պիտի լինի:
Հայաստանն ու ատոմակայան, էլեկտրաէներգիա է վաճառում Վրաստանին ավելի էժան գնով և այլն, ու այս ամենը պիտի որ թույլ չտան, որ նման եզրակացության գան: «Հակառակ դեպքում աուդիտը, կարող ենք ասել, որ անկախ չէր, անկողմնակալ չէր»,-նշեց նա: Գինոսյանն ասաց, որ էլեկտրաէներգիայի թանկացումը արտագաղթի նոր ալիքի կբերի, ու ինքն ավելի շատ Բաղրամյան էր գնում ոչ թե հենց յոթ դրամի, այլ այդ երևույթի դեմ պայքարի համար: