16 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Ինչից հասկանալ, որ շաքարային դիաբետ ունենք

Շաքարային դիաբետի դեմ պայքարելու կանխարգելիչ ամենաճիշտ միջոցառումը տարեկան մեկ-երկու անգամ արյան մեջ շաքարի քանակի ստուգումն է: Այս մասին այսօր «Հենարան» ակումբում լրագրողներին ասաց ՀՀ ԱՆ գլխավոր էնդոկրինոլոգ Էդվարդ Թորոմանյանը: «Շաքարային դիաբետի զարգացման դեպքում հիվանդները դժգոհում են թուլությունից, հնարավոր է քաշի անկում, բերանի չորություն, հաճախամիզություն, գիշերամիզությունը: Այդ բոլոր նշանները պատճառ են դառնում, որ հիվանդը ներկայանա՝ ստուգելու իր արյան շաքարը»,-նշեց նա: 

Ըստ բանախոսի՝ շատ հաճախ որևէ լուրջ հիվանդությունից հետո է ախտորոշվում շաքարային դիաբետ, օրինակ՝ ինֆարկտից հետո է բացահայտվում, մոտ երեսուն տոկոս է կազմում այդ հիվանդների թիվը, ովքեր տեղյակ չէին իրենց մոտ այդ հիվանդության մասին:

Թորոմոնյանն ասաց, որ երեխաների մոտ այդ հիվանդությունը՝ ինսուլինային անբավարարությունը, հանդիպում է մոտ մինչև երեսուն տարեկանների մոտ, իսկ դրանից հետո զարգանում է թիվ երկու հիվանդությունը՝ շաքարային դիաբետը: Նա նշեց, որ ըստ գրանցված հիվանդների թվի՝ շաքարային դիաբետը ավելի շատ կանանց մոտ է հանդիպում:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ