23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Սևանա լիճ բաց է թողնվել 200,000 մանրաձուկ

ՀՀ բնապահպանության նախարարությունը, «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամի  կողմից մանրաձկան անհատույց տրամադրման գործընթացի շրջանակներում, նախարարի հրամանով ձևավորած ընդունող հանձնաժողովի հսկողության ներքո հուլիսի 10-ին Սևանա լճի Վարդենիսի տարածաշրջանի Կարճաղբյուր գետի գետաբերանում բաց է թողել 40.000 մինչև 30 գրամ և 160.000 3-5 գրամ կշռող մանրաձուկ: Հիմնադրամի կանոնադրությամբ ամրագրված գործունեության հիմնական նպատակներից է Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնումը: ՀՀ բնապահպանության նախարարությունը և հիմնադրամի ղեկավարությունը  նպատակահարմար են գտել և որոշում կայացրել ավելի վաղ սկսել ձկան պաշարների ավելացման ծրագիրն:

       Միջոցառմանը հետևել են ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, ՀՀ Նախագահի գլխավոր խորհրդական Արամ Ղարիբյանը, ՀՀ Գեղարքունիքի մարզպետը Ռաֆիկ Գրիգորյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանը, ՀՀ ԳԱԱ  կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը, Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արշակ Աղաջանյանը:

    ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, կարևորելով Սևանի իշխանի վերականգնմանն ուղղված միջոցառումները, նշել է. «Այսօր շատ կարևոր խնդիր ենք լուծում, բայց չենք կարող ասել, որ  այս քանակությամբ մանրաձուկ բաց թողնելով ամբողջովին խնդիրը լուծում ենք, սակայն մենք հետևողականորեն գնում ենք այդ ուղղությամբ:Նախատեսվում է նոյեմբեր ամսին ևս 370.000 հատ մանրաձուկ բաց թողնել Սևանա լիճ և մինչև տարեվերջ կունենանք մոտավորապես 600.000 բացթողնված մանրաձուկ: Այն արդյունավետ միջոցառում է և արդյունքը կտեսնենք մեկ-երկու տարի հետո: Ծրագիրը շարունակական իրականացնելու ենք և մոտ ապագայում կարող ենք խոսել արդյունագործական որսի մասին: Մենք այսօր ունենք մեկ խնդիր` որսագողությունը: Մենք պետք է մեր առաջ խնդիր դնենք` տարածքի ազգաբնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացման խնդիրը, որպեսզի ձկան ձվադրման շրջանում և ընդհանրապես որսագողությունը նվազեցնենք»:

    Բարդուխ Գաբրիելյանը ներկաներին ներկայացրել է Սևանա լճում ձկնապաշարների մոնիթորինգի ընթացքը և բաց թողնվող մանրաձկան որակական ցուցանիշները:

   ՀՀ բնապահպանության նախարարն այցելել է նաև «Սևանի իշխան» ՓԲԸ-ի կողմից կառուցվող մանրաձկան արտադրության գործարանի շինհրապարակ, ծանոթացել գործարանի հնարավորություններին, նախատեսված բնապահպանական հեռանկարային ծրագրերին:

    Արամայիս Գրիգորյանի հրամանով նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության պետին և «Սևան» ազգային    պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալին հանձնարարվել է մանրաձկան բացթողնման աշխատանքներից հետո բացթողնման վայրերում 3 օր կազմակերպել շուրջօրյա հերթապահություն:

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ