Անսպասելի ու ահագնացող արդյունքներ Հայաստանում շաքարային դիաբետի վերաբերյալ /վիդեո/
ՀՀ ԱՆ գլխավոր էնդոկրինոլոգ Էդվարդ Թորոմանյանի խոսքով՝ ամբողջ աշխարհում ամենատարածված երեք հիվանդություններն են՝ սիրտանոթային համակարգի հիվանդություններ, ուռուցքները և երրորդ տեղում՝ շաքարային դիաբետը: «Շաքարային դիաբետը տարեց տարի աճում է ոչ միայն ամբողջ աշխարհում, այլև Հայաստանում»,-այսօր «Հենարան» ակումբում ասաց նա: Բանախոսը նկատեց, որ եթե 2000 թվականի սկզբում տարեկան մոտ հազար նոր դեպք էր գրանցվում այս հիվանդությամբ, 2010-ին՝ 2000-3000, ապա այս վերջին տարիներին այս թիվը կրկնապատկվել է:
«Ընդհանուր թիվը Հայաստանում կազմում է մոտ 73 հազար հիվանդ»: Շաքարային դիաբետի պատճառներից են ժառանգականությունը, երկրորդը՝ գիրացման, ճարպակալման զարգացումն է: «Ըստ հետազոտությունների, որ նախորդ տարների անցկացվեցին Հայաստանում, անսպասելի տվյալներ մենք ստացանք. 30-40 տոկոսն, այն էլ երիտասարդների, շրջանում ունեին գիրացում՝ չնայած այսպես ասած մեր ծանր տնտեսական վիճակին»,-ասաց Թորոմոնյանը:
Պատճառներից են նաև մեր ապրելակերպը, սխալ նյութափոխանակությունը: