12 Հուլիսի, Saturday, 2025
KFC

«Առանձնակի շնորհակալություն եմ հայտնում ինձ ծաղրողներին, հեգնողներին»

«Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ Դավիթ Սանասարյանը, ով օրեր շարունակ հացադուլ էր անում, ֆեյսբուքյան հանրագրում գրել է.

Բարև ընկերներ,

Նախ ուզում եմ ներողամտություն հայցել ընտանիքիս անդամներից. բավականին դժվար տարան հացադուլս, և հուսով եմ, որ այլևս նման հոգեվիճակ չեմ պատճառի նրանց…

Շնորհակալությունս եմ հայտնում այն քաղաքացիներին, ովքեր իրենց մասնակցությունն ունեցան և պատրաստակամություն են ստանձնել ակտիվորեն մասնակցել շարունակվող պայքարին…

Խորին շնորհակալությունս եմ հայտնում նրանց, ովքեր գիշեր թե ցերեկ եղան հացադուլ անողի կողքին ու զորակցրեցին սրտանց ու գաղափարապես, որոնց մեջ կային մարդիկ, ովքեր համաձայն չէին հետս, բայց մարդ մնացին…

Առանձնակի շնորհակալություն եմ հայտնում ինձ ծաղրողներին, հեգնողներին. աննախադեպ պնդություն հաղորդեցիք նյարդերիս, ու հիմա կարող եմ ասել, որ ավելի ուժեղ ու հավասարակշիռ եմ ու դա նաև ձեր մաղձաթափության շնորհիվ է…

Պայքարը շարունակվում է……

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ