Վարորդը տեղում մահացել է
Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 10-ին, ժամը 11.43-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Մեղրի-Կապան ավտոճանապարհի 31-րդ կմ-ում «Օպել» մակնիշի 33 TO 998 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը (մոտ 50 մ):
Վթարի հետեւանքով 28-ամյա վարորդ Դ. Դ.-ը տեղում մահացել է. դին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները դին դուրս են բերել ձորից: