Քոչարյանը, Աբրահամյանն ու Բաղդասարյանը. ձևավորվում է նոր եռյակ. Իրավունք
«Իրավունքը» գրում է.
Սահմանադրական բարեփոխումները գնալով ակտուալ են դառնում: Հայտնի է, որ հայաստանյան պատվիրակությունը հուլիսի 1-2 ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ գտնվում են Վենետիկում եւ ակտիվ քննարկումներ են կատարում բարեփոխումների վերաբերյալ: Այս փաստը, իհարկե հանգիստ չի տալիս քաղաքական որոշ հատվածին, որի արդյունքում կարծես ձեւավորվում են նոր օղակներ: Վերջին շրջանում նկատելի է դառնում ՌԴ-ում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի եւ ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանի միջեւ համագործակցությունը, որը նրանք սկսել են քավորսանիկությունից: Բացի այդ, բոլորին է հայտնի, որ Արա Աբրահամյանի տեղակալը, կամ այլ կերպ ասած օգնականներից մեկը համարվում է ՕԵԿ-ական Մհեր Շահգելդյանը, որն էլ իր հերթին կորդինացնում է կապը հայաստանյան քաղաքական իրականության եւ Ա. Բաղդասարյանի հետ:
Այս ամենից զատ բոլորովին վերջերս, ըստ որոշ լրատվամիջոցների Արթուր Բաղդասարյանը «Ռոսնեֆտի» տնօրենների խորհրդի անդամ ընտրվելուց հետո ընտրվել է «Սիստեմա ԱՖԿ»-ի խոշոր բանկերից մեկի՝ ՄՏՍ-ի տնօրենների խորհրդի անդամ է: Իսկ ինչպես հայտնի է «Սիստեմա» ընկերության բաժնետեր է եւ տնօրենների խորհրդի անդամ է նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Դե իսկ նախկին ԱԽՔ Արթուր Բաղդասարյանի այնտեղ հայտնվելը բոլորովին էլ պատահական չէ: Այնպես որ կարծես ձեւավորվում է նոր եռյակ, կամ կարելի է ասել երեքը մեկում մի քաղաքական օղակ, իսկ թե նրանցից ով կշահի, Աստված գիտի: