Անդրանիկ Նիկողոսյանին մեղադրում են բռնաբարության փորձի մեջ /ֆոտո/
Եվրասիական երիտասարդական խորհրդարանի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանի ծանոթուհին ոստիկանություն է դիմել՝ մեղադրելով նրան իրեն դաժան ծեծի ենթարկելու եւ բռնաբարության փորձի մեջ, հայտնում է «Նացիոնալնիե ինտերեսի» գործակալությունը։
ՌԴ ՆԳՆ Գագարնի շրջանում հիմա ստուգում են այս փաստը։ Նիկողոսյանը, չնայած ոստիկանների պահանջին, չի ներկայացել ոստիկանություն ու նրա հեռախոսն անջատված է։
Տուժածը բողոք է ներկայացրել մեկ ամիս անց այն բանից հետո, երբ բռնության է ենթարկվել Անդրանիկ Նիկողոսյանի եւ նրա վարորդ Էդգարի կողմից։
Նշենք, որ Նիկողոսյանը արժանացել է բազմաթիվ պետական շքանշանների, այդ թվում՝ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նվիրած բարեկամության շքանշանի։