Արթուր Աբրահամը պատրաստվում է գալիք մենամարտին /ֆոտո/
Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, գերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը Գերմանիայի Քինբաում մարզաառողջարանային քաղաքում պատրաստվում է գալիք մենամարտին:
Արթուր Աբրահամի և Ռոբերտ Շտիգլիցի միջև թվով արդեն 4-րդ հանդիպումը կայանալու է գերմանական Հալլե քաղաքում: Մենամարտը նախանշված է հուլիսի 18-ին, բռնցքամարտիկները պայքարելու են WBO չեմպիոնական գոտու համար, որը պատկանում է Արթուր Աբրահամին:
Մրցելույթը ցուցադրվելու է գերմանական SAT1-ի և Հայաստանի Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում: